Պատանդն օգնություն է խնդրել առաքման հավելվածի միջոցով և փրկվել
SocietyԱՄՆ-ի բնակիչը սրճարանի մատուցողներին խնդրել է ոստիկանություն զանգահարել՝ պատվեր կատարելով առաքման հավելվածի միջոցով, գրում է ABCNews-ը։ Մեկնաբանության մեջ կինը գրել է, որ իրեն պատանդ են պահում բնակարանում և ծեծում են։
Սրճարանի աշխատակիցներն ասել են, որ պատվերը ստացել են առավոտյան ժամը մոտ հինգին։ Սկզբում գանձապահը նրա մեջ կասկածելի ոչինչ չի տեսել, քանի դեռ չի կարդացել «առաքում» սյունակի գրությունը։
«Խնդրում եմ զանգահարեք ոստիկանություն», - խնդրել էր հաճախորդը:
Դրանից հետո հիմնարկի աշխատակիցները որոշել են, որ իսկապես ավելի լավ է ոստիկանություն զանգահարել և պատմել կատարվածի մասին։ Սպաները գնացել են առաքման հասցեով և այնտեղ տեսել են, որ 32-ամյա տղամարդը պատանդ է պահում մի կնոջ։
Ասում են, որ կասկածյալը, ով այժմ ձերբակալված է, հանդիպել է իր զոհին մի քանի ամիս առաջ: Շուտով տղամարդն սկսել է բռնություն գործադրել ընկերուհու նկատմամբ` թույլ չտալով նրան օգտագործել բջջային հեռախոսը, բացի ուտելիք պատվիրելուց:
Նախկին պատանդին այս պահին վտանգ չի սպառնում, նա նաև շնորհակալություն է հայտնել սրճարանի աշխատակիցներին՝ իրեն ազատ արձակելու հարցում ցուցաբերած օգնության համար։