Վանաձորի «ԱՅԳ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ մեկնել է հրշեջների 3 մարտական հաշվարկ
SocietyՀունիսի 24-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի տանիքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները: