Յուրի Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների դեմ քրեական գործ է հարուցվել
Culture«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին ժամանակին օգնություն չցուցաբերելու մեղադրանքով՝ քրեական գործ է հարուցվել շտապօգնության բժիշկների դեմ։ Այս մասին «Комсомольской правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է երգչի մամուլի խոսնակ Արկադի Կուդրյաշովը։
Նրա խոսքով՝ երգչի ինքնազգացողությունը վատացել է սեղանի մոտ, նա հանկարծակի սեղմել է կրծքավանդակը և շնչարգելություն է ունեցել։ Դրանից հետո շտապօգնության կանչ է եղել, սակայն հեռախոսավարն ասել է, որ ավելի լավ է՝ իրենք ինքնուրույն տանեն նրան, քանի որ պետք է շտապօգնության բժիշկներին երկար սպասեն։
«Մեզ տեղափոխեցին մինչև մոտակա բուժկետ, որտեղ ասացին, որ լուրջ դեպք է, և պետք է հիվանդանոց տեղափոխեն։ Մեզ ուղարկեցին շտապօգնության ավտոմեքենա՝ հնագույն «Գազել»՝ առանց սարքավորումների։ Յուրային չհասցրեցինք տանել հիվանդանոց, նա ճանապարհին մահացավ։ Հիվանդանոցում նա արդեն մահացած էր։ Այժմ բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասել է Կուդրյաշովը։