Արմավիրում 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լիցքավորման սարքի մեջ
SocietyԱյսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս»: