«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (լուսանկարներ)
LifestyleԴերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է առօրյա կերպարում։
Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է վարդագույն տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։
«Իրականում ես գերէմոցիոնալ մարդ եմ։
Գուցե շատերդ դա արդեն հասկացել եք)
27 տարեկան եմ, բայց դեռ չեմ հասկացել դա լավ է թե վատ)))
Էմոցիոնալ լինելը ունի շատ վատ կողմեր
Բայց կյանքը ինձ սովորեցրել է չկենտրոնանալ բացասականի վրա)
Իսկ լավ կողմերից ամենան այն է, որ էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»:
Այլ կերպ են դիտում ֆիլմեր, երաժշտություն լսում, պարում և երգում (թեկուզ վատ),
աշխատում, ընկերություն անում................................... և իվերջո ՍԻՐՈՒՄ։
Հասկացեք ու ընդունեք մեզ հավասարակշռված մարդիկ։
Մենք երբեմն նախանձով ենք նայում ձեզ)))», - հրապարակումը մակագրել է Թամարան։