Անհետացած 8-ամյա տղային գտել են կոյուղու մեջ
SocietyԳերմանիայում անհետ կորած 8-ամյա երեխային անհետանալուց մեկ շաբաթ անց ողջ են գտել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ջո անունով տղան անհետացել է 2022 թվականի հունիսի 17-ին Օլդենբուրգում։ Մեկ շաբաթվա ընթացքում ծնողներն ու փրկարարները լայնածավալ որոնումներ են սկսել, սակայն չեն կարողացել գտել երեխային:
2022 թվականի հունիսի 25-ի առավոտյան տեղի բնակիչներից մեկը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հեղեղատար կոյուղուց թույլ նվնվոցի ձայն է գալիս։ Դեպքի վայր ժամանած փրկարարները այնտեղ հայտնաբերել են կորած տղային։
«Ես չգիտեի, որ դա Ջոն է: Նա ողջ ու անվնաս տեսք ուներ։ Չեմ կարող հավատալ, որ նա այնտեղ էր և ողջ: Շատ բախտավոր է, որ իրեն լսեցին. այստեղ շատ մեքենաներ են անցնում, և աղմուկի մակարդակն ավելի բարձր է»,- պատմում է իրադարձությունների ականատեսը։
Երեխային կոյուղուց հանելուց հետո նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Ի զարմանս բժիշկների՝ տղայի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։
Այս պահին իրավապահները հետաքննում են, թե ինչպես է երեխան մտել կոյուղի ու կարողացել ողջ մնալ։