Արևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակել
SocietyAussiedlerbote.de-ն գրում է, որ արևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակել զգալի գումարներ: Դաշնային վիճակագրական ծառայությունը պնդում է, որ միայն վերջին մեկ տարում արևային էներգիայի արտադրությունն ավելացել է մեկ երրորդով։ Տանիքների և հողամասերի վրա տեղադրված մարտկոցները ոչ միայն ծածկում են իրենց տերերի կարիքները, այլ նաև թույլ են տալիս գումար աշխատել։ Ըստ Destatis-ի` մեկ գերմանացու հանրային ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած միջին եկամուտը կազմում է ամսական 174 եվրո։
Գերմանիայում տեղադրված բոլոր մարտկոցների ընդհանուր անվանական հզորությունը 58400 մեգավատ է։ Ընդ որում, ամբողջ երկրում նույնիսկ ձմռան արևոտ օրերին արևային էներգիայի արտադրության տեսակարար կշիռը չի գերազանցել 6,3%-ը։ Նորմալ պայմաններում, միջինում տարվա կտրվածքով, դրա մասնաբաժինը նույնիսկ ավելի ցածր է` 5%-ից էլ պակաս: Չնայած դրան, ավելի ու ավելի շատ տների սեփականատերեր են արևային մարտկոցներ տեղադրում: Նման համակարգեր արտադրող և տեղադրող ընկերությունները խոսում են իսկական վերելքի մասին։ Միայն վերջին մեկ տարում դրանց թիվն ավելացել է ավելի քան 200 հազարով։
Վերականգնվող էներգիայի դաշնային օրենքը արևային էներգիայի օգտագործումը հնարավորինս շահավետ է դարձրել, տարվա միջին 1 կիլովատ/ժամի արժեքը հասել է մինչև 7 եվրոցենտի։ Միաժամանակ խթանվել է էներգիայի ինքնասպառումը մարտկոցների սեփականատերերի կողմից։ Եթե 20 տարի առաջ էլեկտրացանցերը պատրաստ էին էլեկտրաէներգիա գնել շուկայականից շատ ավելի թանկ գներով, ապա այսօր տարբերությունն աննշան է։ Նրանց համար, ովքեր տեղադրել են արևային մարտկոցներ, ավելի շահավետ է իրենց էներգիան սպառել։
Մի քանի մոդուլներից և էներգիայի պահպանման սարքավորումներից բաղկացած փոքր համակարգի միջին արժեքը տասնյակ հազարավոր եվրոններ է կազմում։ Օրինակ 36 արևային մարտկոցը՝ տեղադրմամբ, արժենում է 30000 եվրո: Չնայած բարձր գներին, Գերմանիայում երկար հերթեր են գոյացել, պատվերից հետո պետք է սպասել մի քանի ամիս։ Ընկերությունները և տների սեփականատերերը ձգտում են ներդրումներ կատարել արևային էներգիայի մեջ, քանի որ էներգիայի գները բարձրանում են:
Տնատերերի ասոցիացիան՝ Haus und Grund-ը, հաշվարկել է, որ տարեկան մոտ 4000 կվտ/ժ էներգիայի սպառմամբ չորս հոգանոց ընտանիքի համար բավական է մոտ 15000 եվրո արժողությամբ արևային մարտկոցների համակարգի տեղադրումը: Էլեկտրաէներգիայի 40 ցենտ գնի դեպքում նման նախագծի վերադարձի ժամկետը 15 տարի է։ Նման ներդրումները բավականին գրավիչ են, սակայն դրանք պարունակում են նաև մեծ անորոշություններ և լրացուցիչ ռիսկեր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am