Ֆիլմից խորհուրդն օգնել է դեռահասին ողջ մնալ հսկա շնաձկան հարձակումից
SocietyՖլորիդայից (ԱՄՆ) 17-ամյա Ադիսոն Բեթեայի վրա շնաձուկ է հարձակվել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղջիկը Մեքսիկական ծոցում գտնվող Քիթոն լողափում թրթուրներ էր հավաքում, երբ հսկա շնաձուկը լողալով մոտեցավ նրան. ականատեսները պատմել են, որ «հրեշը» առնվազն երեք մետր երկարություն է ունեցել։ Շնաձուկը բռնել է աղջկա աջ ազդրից։ Ինչպես նշում է Express edition-ը, վավերագրական ֆիլմի խորհուրդներն օգնել են դեռահասին ժամանակ շահել։ Աղջիկը կիսվել է, թե ինչպես է Animal Planet-ի հաղորդումներից մեկում տեսել, որ պետք է հարվածել շնաձկան քթին։ Դեռահասը փորձել է հետևել այս խորհրդին: Հոր խոսքով՝ դուստրը փորձել է հանել ձկան աչքերը, բռունցքներով ծեծել է նրան, բայց կենդանին բաց չի թողել նրան։
Աղջկան օգնության է հասել եղբայրը, ով բառացիորեն շնաձկից խելել է քրոջը։ Նա պատմել է, որ երբ քույրը հայտնվել էր ջրի երեսին ևս մեկ անգամ սուզվելուց հետո, տեսել էր, որ իր շուրջը կարմիր է դարձել։ Տղամարդը շտապել է օգնության և հրել քրոջն ու շնաձկանը՝ փորձելով անջատել նրանց իրարից։ Ի վերջո, շնաձուկը նահանջել է։ Տղամարդը քրոջ հետ լողացել է մինչև մոտակա նավը, որտեղ ժգուտ է դրել՝ արյան կորուստը նվազագույնի հասցնելու համար: Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Խոսք է գնում ոտքի անդամահատման մասին։