Մեդվեդևը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի խոսքերը
International newsՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի խոսքերը, թե G7-ը երկու անգամ կնվազեցնի ռուսական նավթի գինը, իսկ ավելի թանկ գնով այն գնելն անհնար կլինի։
«Ճապոներենից ռուսերեն թարգմանված նշանակում է՝ շուկայում նավթը զգալիորեն քիչ կլինի, իսկ գինը՝ շատ ավելի բարձր։ Ընդ որում, այն ավելի բարձր է, քան կանխատեսված աստղաբաշխական գինը՝ 300-400 դոլար։ Համեմատեք գազի գնի դինամիկայի հետ։ Ճապոնիան չի ունենա ո՛չ նավթ, ո՛չ գազ Ռուսաստանից»,- ասել է նա։