Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «հացահատիկի խնդրի» շուրջ բանակցությունները նախատեսված են մեկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում մենք պլանավորում ենք բանակցություններ ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ՝ խնդիրը լուծելու համար։ Պարոն Գուտերեշը նույնպես մտադիր է միանալ այս գործընթացին։ Մենք հույս ունենք արդյունքի հասնել»,- ասել է Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ մամուլի ասուլիսում։