Կինը եռացող ջուր է լցրել քնած ամուսնու վրա, որը երազում սեր էր խոստովանում մեկ այլ կնոջ
SocietyԲոլիվիայում մի կին ձերբակալվել է իր քնած ամուսնու սեռական օրգանների վրա տաք ջուր լցնելու համար, քանի որ նա երազում սեր է խոստովանել մեկ այլ կնոջ մասին, գրում է Oddity Central-ը:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Բոլիվիայի Լա Պաս քաղաքում։ Կնոջ ցուցմունքի համաձայն՝ նրա 45-ամյա ամուսինը քնած է եղել և քնի մեջ սեր է խոստովանել մեկ այլ կնոջ։ Կինը զայրացած՝ մտել է խոհանոց, մի կաթսա է եռացրել ու այնուհետև այն լցրել ամուսնու սեռական օրգանի վրա՝ իր «օրինազանցության» համար։ Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ տղամարդը հոսպիտալացվել է երկրորդ աստիճանի այրվածքներով։
Պարզ չէ՝ տուժողը դիմե՞լ է արդյոք ոստիկանություն, թե՞ նրա բղավոցի համար են հարևանները ոստիկանություն կանչել, սակայն, ըստ TN International-ի, տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել այս գործով։
Լա Պասում Հանցագործության դեմ պայքարի հատուկ ջոկատի փոխտնօրեն Խուան Խոսե Դոնեյրն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ 45-ամյա տղամարդը բռնության է ենթարկվում իր կնոջ կողմից: Հաղորդվում է, որ «կատաղության նախորդ նոպայի ժամանակ» կինը նրա վրա ալկոհոլ էր լցրել և փորձել այրել: