«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը
SocietyԱկբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:
Այս ձևաչափով առաջին նման հանդիպումը Վայոց ձորի մարզում է, որտեղ հայկական գինեգործական ժառանգությունն է: Գինեգործության ոլորտում «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև միջազգային մրցունակության բարձրացմանը:
«Ծրագրերը մեր գործընկերներին հնարավորություն են տալիս օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից ու լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սուբսիդավորումից հետո 0-5% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև վերազինել արտադրությունն ու բարելավել արտադրողականությունը: Հնարավորությունները ներկայացնելու համար մենք ինքներս ենք հանդիպման եկել մարզ, որպեսզի մեր գործընկերներն ամառային այս ծանրաբեռված սեզոնին իրենց ժամանակը ճանապարհներին չվատնեն և տեղում կարողանանք գտնել բոլոր հնարավոր լուծումները»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:
«Հայաստանի համար գյուղանտեսությունը առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունն արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է Հայաստանում GEFF ծրագրի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը:
Ակբա Լիզինգի բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ կիրառում են «կանաչ» տեխնոլոգիաները, որոնք օգնում են տնտեսություններին դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Նման հանդիպումներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում:
ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում իրագործվում է GCF և CIF օժանդակությամբ. նպաստում է Հայաստանի կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացին՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի և կլիմայի ադապտացման ներդրումների համար:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում: