ԱՄՆ-ն 585 հազար դոլար կհատկացնի Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից «երիտասարդ առաջնորդներին». որն է պատճառը
International newsԱՄՆ-ն 585 հազար դոլար կհատկացնի Անդրկովկասից «երիտասարդ առաջնորդների» պատրաստման համար։
Ըստ դրամաշնորհի նկարագրության, որին ծանոթացել է RT-ն, Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից մինչև 24 տարեկան ուսումնական հաստատությունների 60 ուսանողներ և շրջանավարտներ կմեկնեն սովորելու ԱՄՆ, այնուհետև կվերապատրաստվեն ամերիկյան հասարակական կազմակերպություններում։
Ակնկալվում է, որ հայրենիք վերադառնալուց հետո ուսանողները կսկսեն հասնել «սոցիալական փոփոխությունների խաղաղ ճանապարհով» և «իրականացնել համայնքային ծրագրեր դրամաշնորհ ստացող կազմակերպության ակտիվ մենթորությամբ»:
Նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը։