Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Honda Paradise-ն ու Opel Zafira-ն, կա վիրավոր
SocietyԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 36-ամյա Լուսինե Վարդանյանի վարած Honda Paradise մակնիշի և Վլադիմիր Ղալեչյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։