Ռուսաստանը Վերին Լարսի անցակետի ավտոճանապարհին 12 լրացուցիչ գոտի կգործարկի
International newsՌուսաստանը Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի ավտոճանապարհին 12 լրացուցիչ գոտի կգործարկի՝ խցանումների խնդիրը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, ում խոսքերը մեջբերում է РБК-ն։
«Ռուս-վրացական սահմանին կա նեղ (տեղ)` Վերին Լարսի անցակետը, մեծ խցանումներ են եղել»,- ասել է նախարարը՝ մանրամասնելով, որ այժմ այնտեղ աշխատում է բեռնատարների և մարդատար մեքենաների երթևեկության համար 13 գոտի։
«Այս ամիս մենք կներկայացնենք լրացուցիչ 12-ը», - ասել է Սավելևը:
Տրանսպորտի նախարարությունը մանրամասնել է, որ 12 լրացուցիչ երթուղի տեխնիկապես պատրաստ է շահագործման, դրանք պետք է գործարկվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, մինչև նոյեմբեր նախատեսվում է գործարկել նույնքան գոտիներ։
«Ընդհանուր առմամբ անցակետի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո կգործեն մարդատար և բեռնատար մեքենաների համար նախատեսված 39 լիարժեք երթևեկության գոտի (իսկ կար ընդամենը 13-ը)»,- ասել են նախարարությունում։
Հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել տարեվերջին, իսկ ամբողջական արդիականացման գործընթացը կավարտվի 2023 թվականի առաջին կիսամյակում։