Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել
SocietyԱյսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները:
Փաստի առթիվ Կ. Սահրադյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր: