Մոսկվա-Երեւան ինքնաթիռը ծեծկռտուքի պատճառով վթարային վայրէջք է կատարել
SocietyՄոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը:
Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա վիճել է մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։