Պուտինն ընդլայնել է ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Հրամանագրի նախորդ տարբերակում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը վերաբերում էր միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն և Զապորոժիե շրջանների բնակիչներին:
Հրամանագրում նշվում է, որ օտարերկրացիներն իրավունք ունեն պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար՝ չհամապատասխանելով այնպիսի պայմաններին, ինչպիսիք են Ռուսաստանում բնակության հնգամյա ժամկետը, ապրուստի աղբյուրի առկայությունը և ռուսերենի իմացության ստուգումը: