Lego-ն որոշել է ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանից՝ դադարեցնելով կոմերցիոն գործունեությունը
EconomicsLego կոնստրուկտորների դանիական արտադրողը որոշել է դադարեցնել կոմերցիոն գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Inc.-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրին եւ ռուսական ստորաբաժանման գլխավոր տնօրեն Եվգենի Չիխաչովի հաստատմանը։
«Հաշվի առնելով գործառնական միջավայրի շարունակական զգալի խախտումները՝ մենք որոշում ենք կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել առեւտրային գործունեությունը Ռուսաստանում»,- ասել է Չիխաչովը:
Նա հավելել է, որ խոսքն այն խանութների մասին է, որոնք աշխատել են Մոսկվայում, ինչպես նաեւ՝ Inventive Retail Group-ի հետ համագործակցության մասին, որը կառավարել է Lego-ն ամբողջ Ռուսաստանում։ Միաժամանակ Մոսկվայի ստորաբաժանումն արդեն աշխատանքից ազատել է 70 աշխատակցի՝ նրանց նպաստ վճարելով։
Փաստաբանների Pen & Paper կոլեգիայի գործընկեր Ստանիսլավ Դանիլովի խոսքով՝ Lego-ի եւ Inventive Retail Group (IRG)-ի միջեւ կապերի դադարեցումը կարող է նշանակել, որ IRG-ն չի կարողանա վաճառել Lego ապրանքանիշով ապրանքներ։ Սա իր հերթին նշանակում է, որ ընկերությունը ռուսական շուկայից ամբողջովին կհեռանա։