Դավիթաշենի այգում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով
SocietyՀուլիսի 15-ին, ժամը 14.15-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել եւ ահազանգել ոստիկանություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու բաժակ, բքաբլիթ եւ այլն:
Պարզվեց, որ նրա եւ թաղեցիներից մեկի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել, որի ժամանակ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա գագիկ Խաչատրյանին:
61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել: Նա դեպքից հետո տարածքից հեռանալիս դֆանակը գցել էր այգում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ: