ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ). Լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1934– վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը՝ Զաբել Հովհաննեսի Խանջյանը:
2004-սկսվել է Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:
2005-կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
2007-կայացել է ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունը։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։ -ճանապարհային ոստիկանությունն սկսել է «գոլդ» պետհամարանիշները աճուրդով վաճառել:
2010– վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:
2011– վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:
2012- Լեռնային Ղարաբաղում անցկացվել են նախագահական ընտրություններ. գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է:
2014-երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:
2017-Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը:
2019- դատավորներն իրականացրել են ԲԴԽ նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։
ԱՇԽԱՐՀ
3228 մ.թ.ա.- ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող, Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:
711– Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստգոթերի նկատմամբ, սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից, խալիֆայության օկուպացիան տևել է շուրջ 800 տարի:
810- ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող իմամ ալ-Բուխարին:
1374- վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան:
1551-Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է Գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրանսիլվանիայի նկատմամբ:
1553 -9 օր կառավարած անգլիայի թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, նոր թագուհի է թագադրվել Մարիա Թյուդորը:
1650 –թուրք դեսպան Օսման-աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:
1695-Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող «Ինչպես բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է առաջին ամուսնական հայտարարությունը:
1696 –Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետրոս 1-ինը գրավել է այն:
1789 –այն ժամանակ դեռևս քիչ հայտնի պատգամավոր Ռոբեսպիերը ելույթ է ունեցել՝ պաշտպանելով հեղափոխականներին:
1814 –անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզն իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքը անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):
1814 –ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրաձգային զենքի արտադրության ընկերության հիմնադիր Սեմյուել Կոլտը:
1834– ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:
1870-Սուրբ աթոռը դոգմա է հրապարակել պապի անսխալության վերաբերյալ: -սկսվել է Ֆրանս-պրուսական պատերազմը:
1893– ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:
1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:
1908 –Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եպիսկոպոսը, օրհնելով օլիմպիական խաղերը, ասել է. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:
1918 -ուժի մեջ է մտել ՌԽՖՍՀ-ի առաջին Սահմանադրությունը:
1924 -լույս է տեսել «Կարմիր սպորտ» թերթի առաջին համարը ( հետագայում՝ «Սովետական սպորտ»):
1926 –Եկատերինոսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկ:
1938 –ծնվել է խորհրդային և վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսոր, երգերի հեղինակ Վախթանգ Կիկաբիձեն:
1941-Ստալինը նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմիսար:
1943 –Ուինսթոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:
1949– Լաոսը անկախացել է Ֆրանսիայից:
1963 –Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզիական օվկիանոս:
1980 –Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ ամառային օլիմպիական խաղերը:
2003 –տեղի է ունեցել լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում