Բագրատաշենից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Մերաբի Շ.-ն
SocietyՀուլիսի 19-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Մերաբի Շ.-ն, որը հուլիսի 14-ից Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությոնը։
«Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք»,-ասված է հաղորդագրության մեջ: