Աղջիկը Prada-ից գրեթե մեկ միլիոն ռուբլի է պահանջել զգեստի վրա անցքերի պատճառով
LifestyleՄոսկվայում աղջիկը դատի է տվել Prada-ին և պահանջել 740 000 ռուբլի փոխհատուցում գնված զգեստի վրա անցքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
2021 թվականի գարնանը Թամարան գնել է Prada-ի սև զգեստ՝ 380 000 ռուբլով։ Արդեն տանը նա հայտնաբերել է, որ զգեստի թևերին անցքեր կան։
Նա վերադարձել է խանութ և խնդրել վերադարձնել անորակ ապրանքի համար գումարը։ Զգեստը տարվել է փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ գնորդն ինքն է վնասել զգեստը։ Թամարան դիմել է անկախ փորձագետներին, ովքեր որոշել են, որ ձխնդիրների պատճառը արտադրական թերությունն է։
Անկախ փորձաքննության արդյունքներով՝ աղջիկը դիմել է դատարան և Prada-ից պահանջել փոխհատուցել իրեն հասցված վնասը, որը նա գնահատել է երկու զգեստի արժեքով, այսինքն՝ 740 հազար ռուբլի։