«Հյուսիսային հոսք»-ը կվերսկսի գազի մատակարարումը, ինչպես նախատեսված էր
Economics«Հյուսիսային հոսքի» միջոցով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին՝ հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկման ավարտից հետո: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումները կվերսկսվեն ժամանակին` հուլիսի 21-ին, պլանային տեխնիկական սպասարկման ավարտից հետո», - հայտնել է գործակալությունը։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, գազատարը չի վերսկսի աշխատանքն ամբողջ հզորությամբ, այլ այն նույն մակարդակով, ինչ եղել է մինչև հուլիսի 11-ը։