Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «խելացի գյուղեր» ծրագրի իրականացման մասին
International newsՀայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ծրագիրը, որն Ալիևը որակել է, որպես «մեծ վերադարձ», նախատեսում է «վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր ստպիված են եղել լքել իրենց հողերը տարիներ առաջ»:
Առաջին վերաբնակեցումն իրականացվել է Կովսական (Զանգելան) շրջանի Աղալի գյուղում, որը, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։
«Մեծ վերադարձ» հորջորջված ծրագրի շրջանակներում գյուղում բնակություն է հաստատել ընդամենը 58 հոգուց բաղկացած 10 ընտանիք: Նախատեսվում է, որ ևս 31 ընտանիք կտեղափոխվի Աղալի:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Աղալիում 200 առանձնատուն է կառուցվել՝ օգտագործելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էկոլոգիական ջեռուցման և խելացի լուսավորության համակարգեր։ Գյուղում կա 360 հոգու համար նախատեսված դպրոց, 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ, առողջարան, շուկաներ։