AquaYan. լավագույն ընտրությունը ձեր ընտանիքի և փոքրիկների համար
SocietyՋուրը մարդու օրգանիզմի առողջության հիմքն է և պատահական չէ, որ մեր օրգանիզմը մոտ 80 տոկոսով կազմված է հենց ջրից: Ջուրը բոլոր կարևոր օրգանների լիարժեք գործունեությունն ապահովող հիմնական տարրն է, ապահովագրում է օրգանիզմը հոդերում ցավային զգացումներից, գլխացավերից, պաշտպանում տարատեսակ հիվանդությունների զարգացումից, իհարկե, եթե այն մաքուր և թարմ է:
AquaYan-ը Կաթնաղբյուրի լեռներից եկող մաքուր ջուր է, որը ֆիլտրվում է գերժամանակակից սարքավորումներով, ինչի շնորհիվ էլ պահպանում է իր յուրօրինակ բաղադրությունը.
«Ջուրն անցնում է քառակի ֆիլտրացիա: Առաջին փուլում հարստացվում է օզոնով, որից հետո մաքրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, այնուհետև՝ ածխային ֆիլտրերով, իսկ վերջում արդեն սովորական ֆիլտրացիա է կատարվում: Այս ամենը կատարվում է առանց որևէ հավելումների, ինչի շնորհիվ ջուրը պահպանում է իր որակական բոլոր հատկանիշները, ունի փափուկ և նուրբ համ:
Շշալցումը կատարվում է բարձր որակով, ամեն ինչ ավտոմատացված է, մարդկային միջամտություն գրեթե չկա: Աշխատակիցներն ուղղակի վերահսկում են, որ շշալցումը նորմալ կատարվի: Շիշը նույնպես շատ բարձր որակի է, արտաքին տեսքն էլ՝ բավականին աչք շոյող, ինչպես փաստում են մեր սպառողները»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է գործարանի տնօրեն Տիգրան Միրզոյանը:
Գործարանն աշխատում է վաղուց, բայց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունն այստեղ աշխատում է դեկտեմբերից.
«Ջրի գործարանը գտնվում է Աբովյանի Բալահովիտ գյուղում, ունի 40-ից ավելի աշխատողներ՝ Աբովյանից և հարակից շրջաններից:
Մեր արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանում ենք ԵԱՏՄ երկրներ: Մոտ ապագայում մտածում ենք նաև եվրոպական շուկա մուտք գործելու մասին, առաջին հերթին՝ Գերմանիա»:
Ընկերությունը սպառողին առաջարկում է նաև AquaYan-ի գազավորված տարբերակը.
«Գազավորված ջրի մեջ ամեն ինչ գալիս է ջրի որակից: Ճիշտ է, մեր ջուրը հանքային չէ, սովորական գազով է գազավորված, բայց հենց ջրի բացառիկ հատկանիշների շնորհիվ որակապես գերազանց է, ինչը ֆիլտրերի, մեր արտադրամասի մաքրության, պարտաճանաչ և բարեխիղճ աշխատանքի, ամեն ինչ ժամանակին, ճիշտ անելու արդյունքն է:
Այն օգտակար է օրգանիզմի նյութափոխանակության և մարսողական համակարգի կարգավորման համար»:
Մարիամ Նալբանդյան