Ճապոնիան գործարկվել է զրոյական էներգիայի սպառմամբ գործարան
International newsRossaprimavera.ru-ն գրում է, որ Ճապոնական Oki Electric Industry ընկերությունը ցուցադրել է Տոկիոյից հյուսիս գտնվող կապի սարքավորումների արտադրության գործարանը, որը դրսից էլեկտրաէներգիա չի սպառում:
Գործարանի տարածքը ավելի քան 18 հազար քառակուսի մետր է։ Այն դարձել է Ճապոնիայիայն առաջին խոշոր գործարանը, որը հավաստագրվել է որպես զրոյական էներգիայի ծախսով կառույց:
Գործարանի տանիքի արևային մարտկոցներն են օգնում գործարանի աշխատանքին: Էներգախնայողության առանձնահատկությունները բացառում են էներգիայի անիմաստ վատնումները: Օրինակ կա համակարգ, որն ավտոմատ կերպով կարգավորում է լուսավորությունը և օդորակումը՝ գործառնությունների հիման վրա: Այդ գործարանը նաև օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ՝ առավելագույն էներգաարդյունավետություն ապահովելու համար: Պրոեկցիոն էկրանը ցույց է տալիս աշխատողներին, թե ինչպես հավաքել մասերը: Հսկողության համակարգն օգտագործում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա հետևելու աշխատողների լավագույն փորձին:
Oki Electric Industry ընկերության գլխավոր տնօրեն Մորի Տակահիրոն ասել է. «Արտադրությունը առաջընթացի հիմքն է: Մենք պետք է անընդհատ ուղիներ փնտրենք այն բարելավելու համար, որպեսզի համապատասխանենք ժամանակների փոփոխվող պահանջներին»։ Գործարանի կառուցումը արժեցել է 44 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարությունը նախկինում որոշել էր մինչև 2050 թվականն իրենց երկիրը դարձնել ածխածնային չեզոք, ուստի նման նախագծերը չափազանց կարևոր են այդ նպատակին հասնելու համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am