Այսօր րոպեների տարբերությամբ հայկական շոուբիզնեսի կարկառուն ներկայացուցիչները իրենց ֆեյսբուքյան պատին էին տեղադրում Կարեն-Սևակի նոր՝ «Դեպի տուն» տեսահոլովակը և շնորհավորում նրանց հիանալի և որակյալ աշխատանքի համար: Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը,Արամեն, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Նորայր Մելքոնյանը, Արման Թովմասյանը, Սիլվա Հակոբյանը, Ջոնի Կարապետյանը և այլք հանդես են եկելիրենց շնորհավորանքներով: Կարեն-Սևակը՝ Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը արդեն տևական ժամանակ է, ինչ նոր որակ են ներարկում հայկական էստրադայում և առհասարակ հայկական երաժշտական իրականության մեջ, քանի որ օրեցօր «հանգչող» հայկական շոուբիզնեսին պետք է որակյալ և ճաշակով երաժշտություն:
Այսպիսով, վայելեք Կարեն-Սևակի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Դեպի տուն»: