Գերմանիայում ձեռնարկությունները կրճատում են արտադրությունը գազի գնի բարձրացման պատճառով
EconomicsԳերմանիայում գազի գների կտրուկ բարձրացման պատճառով ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ ստիպված են լինում դադարեցնել կամ կրճատել արտադրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Գերմանիայի Առևտրի և արդյունաբերության պալատին (DIHK), որը նոր ուսումնասիրություն է կատարել։
«Արդյունաբերական ընկերությունների ընդհանուր 16%-ը ստիպված է արձագանքել ներկայիս էներգետիկ իրավիճակին՝ կրճատելով արտադրությունը կամ մասնակիորեն հրաժարվելով որոշ ոլորտներից»,- ասված է DIHK-ի հաղորդագրությունում։
Համաձայն ուսումնասիրության՝ հատկապես տուժում է էներգատար տնտեսությունը, որտեղ կրճատումները երկու անգամ գերազանցում են արդյունաբերության միջին ցուցանիշը: