Տարեց կինը նետվել է փոսի մեջ՝ փրկելու այնտեղ ընկած թոռանը (տեսանյութ)
TVՉինաստանում տատիկը ցատկել է սեպտիկ տանկերի մեջ՝ փրկելու դրա մեջ ընկած թոռանը, գրում է Daily Mail-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ տղան հետաքրքրությունից դրդված բացել է կոյուղու կափարիչը, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել փոսը։ Դա տեսել է նրա տատիկը, ով շտապել է օգնության։ Կինը իջել է փոսի մեջ և օգնել թոռանը դուրս գալ։
Տատիկին հասել են օգնության անցորդները։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես պատմել է տեղի բնակիչներից մեկը, նախկինում սեպտիկ տանկերը փակվում էր դիտահորի կափարիչով, իսկ հիմա փակվում է սովորական տախտակով, որը նույնիսկ երեխան կարող է բարձրացնել։
Սոցցանցերի օգտատերերին հիացրել է տատիկի նվիրվածությունը։ «Ամենահրաշալին սրանում այն է, որ տատիկն առանց վարանելու ներս է թռել»,- գրել են մարդիկ։