Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
SocietyԿոնվերս Բանկը նախանշված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% եւ 4% է: Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Բանկը դիմելու է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ՝ պարտատոմսերը ցուցակելու համար:
Թողարկման մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/2022issue/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: