Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Դժվար է կազմակերպել պապայի համերգն առանց իր ներկայության». Մանե Գրիգորյանը՝ Արթուր Գրիգորյանին նվիրված համերգի մասին

Interview

Հուլիսի 28-ին կայանալու է Արթուր Գրիգորյանին նվիրված «Երեկ, այսօր և հավերժ...» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային հին և նոր սիրված երգերը ` Սարոյի, Արա Մարտիրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Էրիկ Կարապետյանի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Նունե Եսայանի, Արամոյի, Արթուր Իսպիրյանի, Էմմա Պետրոսյանի, Վարդան Բադալյանի և էլի շատ սիրված արտիստների կատարումներով:

Tert.am Life-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը ներկայացրել է միջոցառման մանրամասները:

«Դեռևս մինչև համավարակը Տիգրան Վիրաբյանն առաջարկել էր պապային կազմակերպել մեծ համերգ և՛ Արցախում, և՛ Երևանում: Սկսեցինք քննարկումները՝ ո՞ր արտիստները պետք է ելույթ ունենան, ի՞նչ երգեր են հնչելու, ինչպիսի՞ ձևաչափով է դա մատուցվելու, որոշվել էր, որ պետք է աշխատենք Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, մտածում էինք՝ Արցախում որտե՞ղ իրականացնել համերգը, բայց սկսվեց համավարակը և աշխատանքները կանգ առան, ինչից հետո սկսվեց պատերազմը, իսկ հետպատերազմյան շրջանում դժվար էր վերականգնվել և մտածել համերգ կազմակերպելու մասին»,- ասաց նա:

Մանե Գրիգորյանը հավելեց, որ հետպատերազմյան շրջանում համերգները մեկնարկել են հենց Արցախից․ «2021 թվականի հունիսին որոշեցինք վերսկսել աշխատանքները, Արցախի զորամասերում սկսեցինք համերգների շարք  և որոշեցինք վերադառնալուն պես մտածել երևանյան համերգի մասին, բայց այդ փուլում արդեն սկսվեցին  պապայի առողջական խնդիրները,  բուժումները և ժամանակ չկար այդ հարցերին անդրադառնալու: Հայրիկի մահվանից հետո Տիգրան Վիրաբյանի հետ որոշեցինք ի վերջո իրականացնել գաղափարն ու ինչպես ասում է հենց ինքը՝ իրականացնել կիսատ թողած խոստումները»,- նշեց Մանե Գրիգորյանը:

 Խոսելով օրվա ընտրության մասին Մանեն հիշեցրեց, որ հուլիսի 31-ին Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան: «Որոշեցինք ծննդյան ընդառաջ կազմակերպել համերգը: Արտիստների ընտրությունը ևս եղել է պապայի հետ, Սերգեյ Սմբատյանի և իր թիմի հետ արդեն մեկ ամիս է մենք անցել ենք աշխատանքի, համերգին  նախապատրաստվում ենք ինտենսիվորեն, բայց բավականին դժվար է կազմակերպել պապայի համերգն առանց նրա ու ամեն որոշում կայացնելիս մտածում ենք՝ ինքն ինչպես կաներ ու կասեր»,- ասաց նա:

Մանե Գրիգորյանը նաև մանրամասնեց՝ որտեղից է եկել խորագրի գաղափարը․ «Նախորդ համերգի խորագիրն էր՝ «Երեկ, այսօր ...», և պապայի մահվանից հետո ես գտա հարցի պատասխանը, որ բազմակետերի փոխարեն պետք է լինի հավերժ, քանի որ նրա գործերը ապրելու են հավերժ: Կա երկու կարևոր ստեղծագործություն՝ «Հայ գարուններ», «Դու կաս»: Երկուսն էլ հնչելու են հայրիկի ձայնով, բայց կենդանի նվագակցությամբ: Բավականաչափ բարդ խնդիր էր, բայց նվագախումբն ամեն բան անում է, որ ստեղծագործությունները կատարյալ հնչեն»։

Օրեր առաջ ինստագրամյան իր էջում Անդրեն տեղեկացրեց, որ եկել է Հայաստան նա ևս ելույթ է ունենալու համերգի ընթացքում․ «Անդրեն վերջին ամիսներին լուրջ խնդիրներ ուներ, բայց նա հենց համերգի համար եկել է Հայաստան, մեզ մոտ է ժամանել նաև «փոքրիկ ղարաբաղցի» Միշան: Ցանկացողները շատ-շատ են եղել, փորձելու ենք այնպես անել, որ բոլոր սերունդները դառնան տարբեր համերգների մասնակիցը»,- ասաց Մանե Գրիգորյանը:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts