Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է 2240 դոլարի
EconomicsԵվրոպայում գազի բորսայական գներն օրվա ավարտին աճել են 20 տոկոս աճով՝ մինչև հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2240 դոլար:
Երեքշաբթին սկսվել էր հազար խորանարդ մետրի դիմաց 1890 դոլարից մի փոքր ավելի բարձր նիշով (+1,5%՝ երկուշաբթի օրվա 1862,7 դոլարի դիմաց) և մի քանի րոպե անց փոքր-ինչ նվազել՝ մինչև մոտ 1875 դոլար)։
Գազի արժեքը երկուշաբթի օրը կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարեց Ռուսաստանից Եվրոպա առանցքային գազատարով՝ «Հյուսիսային հոսք»-ով հուլիսի 27-ից մինչև օրական ոչ ավելի, քան 33 միլիոն խմ մատակարարումները կրճատելու ծրագրի մասին: