Գեղարքունիքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա վիրավոր
SocietyԵրեկ՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 17։20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Գ-ի վարած Vօlkswagen Caddy և Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մուշեղ Ե-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։