Հրատապ հաղորդագրություն. Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստի շարունակությունը տեղի կունենա այսօր 16։30
SocietyԵրեկ՝ հուլիսի 26-ին, տեղի ունեցավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։ Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց առանց պաշտպանների, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել և այն հետաձգվեց:
Տեղեկացնում ենք, որ այսօր` ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ 23/1) դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նիստը լինելու է դռնբաց։
Նիստի ավարտից հետո Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես կգա բրիֆինգով, որտեղ կներկայացնեն կարևոր տեղեկատվություն: Խնդրում ենք ձեր ուշադրությունն ու հրավիրում ենք լուսաբանման: Հասցե` Տիգրան Մեծ 23/1։