Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Գյուղատնտեսության նախարարությունն կոմիտեի հետ կապված որոշումներն ընդունելու համար պետք է համագործակցի Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովի հետ:
Հարությունյանն ընդգծեց, որ Գյուղնախարարությունն հատկապես խմելու ջրի հետ կապված հարցերով պետք է համագործակցի ՀԾԿՀ-ի հետ:
Նշենք, որ կոմիտեի պետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Հակոբյանը, ով իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: