Քայլի Ջեններն ակնարկել է, որ սպասում է երրորդ երեխային
LifestyleՎերջերս Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնող դարձան։ Այս մասին աստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Սակայն վերջին օրերին պարբերականները չեն դադարում լուրեր տարածել, որ զույգը երրորդ երեխային է սպասում, իսկ Քայլին ամեն կերպ խրախուսում է նրանց։
Քայլին և Թրևիսն արդեն երկու երեխա են մեծացնում։ Նրանց առաջնեկը ծնվել է 2018 թվականի փետրվարին, դուստրը՝ Սթորմին։ Աստղային զույգն իրենց երկրորդ երեխային անվանել է Վուլֆ։ Նախօրեին Թրևիսը հրապարակել էր մի լուսանկար, որը թոք-շոուի աստղը մեկնաբանել էր ինտրիգային կերպով։ Քայլին հղի կնոջ էմոջի է դրել, որն անմիջապես գրավել է երկրպագուների ուշադրությունը: «Նորի՞ց», «Արդե՞ն», «Քայլի, վերջ տուր», - զարմացած արձագանքել են օգտատերերը:
Հիշեցնենք, որ բազմաթիվ աղբյուրներ նշում էին, որ իրենց երկրորդ երեխայի ծնվելուց հետո Քայլի Ջենների և Թրևիս Սքոթի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։
«Այժմ նրանք ապրում են միասին և հարմարվում են կյանքի նոր ռիթմին։ Նրանց դեռ շատ անքուն գիշերներ են սպասվում»,֊ գրում է Peopletalk-ը։