Ջոնսոնը կարող է լինել ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Telegraph
International newsՄեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգը կլքի իր աթոռը սեպտեմբերին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է The Daily Telegraph-ը։ Հրատարակության համաձայն՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Մինչ Ջոնսոնը՝ այդ դերում կանխատեսում էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետներ Թերեզա Մեյին և Դեյվիդ Քեմերոնին, նշում է պարբերականը։
Հրատարակությունն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բրիտանիայի ներկայացուցիչը վաղուց է առաջարկվում եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահության պատճառով, որոնք բազմիցս հայտարարել են ԵՄ նոր բանակ ստեղծելու իրենց ծրագրերի մասին։