Ջո Բայդենը կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում․ ԱՄՆ-ն վերահաստատում է
International newsԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը նախատեսում է վերընտրվել 2024 թվականին։ Այս մասին հուլիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Դեռևս շատ ժամանակ կա, ուստի ես չեմ խոսի մանրամասների, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների մասին, քանի որ ես ամբիոնի այս կողմում եմ», - ասել է Ժան-Պիերը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի առաջնորդի ներկայացուցիչը խոսում է 2024 թվականի ընտրություններին մասնակցելու Բայդենի մտադրության մասին՝ չնայած նրան թեկնածուի կարգավիճակում տեսնելու դեմոկրատ կողմնակիցների 75%-ի դժկամությանը։ Ավելի վաղ Կարին Ժան-Պիերը հայտարարել էր, ԱՄՆ վարչակազմը «թքած ունի հարցումների արդյունքների վրա»: