Վայոց Ձորի մարզում Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր
SocietyՎայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն տեղափոխվել է Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Կայքտեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։