Չեխիայում այրվում է ազգային պարկը, որտեղ տեղի են ունեցել «Նարնիայի քրոնիկոնը» ֆիլմի նկարահանումները
International newsԱվելի քան 400 հրշեջներ փորձում են մարել հրդեհը, որը տարածվել է Չեխիայի հանրահայտ ազգային պարկի 1200 հեկտար տարածքի վրա, որն օգտագործվել է որպես «Նարնիայի քրոնիկոնը» ֆիլմի նկարահանումների վայր, գրում է The Guardian-ը։
Հարյուրավոր մարդիկ տարհանվել են, եւ վթարային ծառայություններին ի վերջո հաջողվել է փրկել «Պրավչիցկա բրանա» բնական կամարը՝ Եվրոպայի ամենաապշեցուցիչ ժայռային կազմավորումներից մեկը: Փակվել է Գերմանիայի հետ սահմանային անցումը՝ մոտակա Գրժենսկո գյուղում։
Հայտարարելով, որ սա երկրի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհն է, Չեխիայի իշխանությունները դիմել են այլ երկրների օգնությանը։ Շվեդիայից երկու կրակմարիչ ինքնաթիռներ ուրբաթ օրը ժամանել են, որպեսզի փոխարինեն իտալական ինքնաթիռներին, որոնք տեղափոխվել են Իտալիա՝ այնտեղ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Սլովակիան 30 զինվոր է ուղարկել, ինչպես նաեւ UH-60M Blackhawk ուղղաթիռ, որը հարմարեցված է հրդեհների դեմ պայքարի համար: