Գիտնականները Ատլանտյան օվկիանոսի հատակին մի շարք խորհրդավոր, «այլմոլորակային» խոռոչներ են հայտնաբերել
CultureՀետազոտողները Ատլանտյան օվկիանոսի հատակին, մակերեւույթից մոտ 2,6 կմ հեռավորությամբ բացված մի շարք առեղծվածային, «կատարյալ հավասարեցված» խոռոչներ են հայտնաբերել, եւ նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են դրանք բացվել, գրում է Live Science-ը:
Տարօրինակ խոռոչները նկատել է Ազգային օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության Okeanos Explorer նավի անձնակազմը, երբ ուսումնասիրելիս է եղել Միջինատլանտյան լեռնաշղթան՝ ծովի հատակի հիմնականում չուսումնասիրված տարածքը, որը աշխարհի ամենամեծ լեռնաշղթայի մի մասն է:
Խոռոչները կազմում են ուղիղ գիծ եւ հայտնվում են պարբերաբար կրկնվող հեռավորություններով, եւ դրանք շրջապատված են նստվածքային ապարների փոքրիկ կույտերով: Սա առաջին դեպքը չէ, երբ այդ տարածքում անցքեր են հայտնաբերվում։ ԱՄՆ ծովային ձկնորսության ազգային ծառայության երկու ծովային գիտնականներ 2004 թվականին սուզվելու ժամանակ օվկիանոսի հատակին նաեւ առեղծվածային իջվածքներ են հայտնաբերել:
Այս չբացահայտված առեղծվածը հիշեցնում է նաեւ ստորջրյա «դեղին աղյուսով ճանապարհը» դեպի Ատլանտիդա, որը օվկիանոսի հետազոտողները հայտնաբերել են մայիսին Հավայան կղզիների մոտ: Գիտնականներն այն ժամանակ բացատրել են այս հայտնագործությունը՝ նրանք կասկածում են, որ հրաբխային բազմաթիվ ժայթքումների հետեւանքով ծովի հատակի տաքացումը եւ սառեցումը հանգեցրել է տարօրինակ ճանապարհի ձեւավորմանը: