Սեւաստոպոլում հարձակվել են Սեւծովյան նավատորմի շտաբի վրա. կա 5 վիրավոր
International newsՍեւաստոպոլում հարձակվել են Սեւծովյան նավատորմի շտաբի վրա, որի հետեւանքով կա 5 վիրավոր, հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը եւ հավելել, որ հարվածն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով, գրել է Коммерсант-ը:
«Անհայտ առարկան թռչել է նավատորմի շտաբի բակ, նախնական տվյալներով՝ սա անօդաչու թռչող սարք է։ Վիրավորվել է 5 մարդ, որոնք նավատորմի շտաբի անդամներ են. զոհեր չկան։ Բոլոր վիրավորներին օգնություն է ցուցաբերվել»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նահանգապետը:
Հարձակումը տեղի է ունեցել նավատորմի օրը։ Սեւաստոպոլում բոլոր տոնական միջոցառումները չեղարկվել են ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Ռազվոժաեւը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն եւ մնալ տներում։
Ուկրաինայի իշխանություններն ու զինվորականները հուլիսին մի քանի անգամ հայտարարել են Ղրիմի ուղղությամբ հնարավոր հարվածների մասին։ Մասնավորապես, ՊՆ գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին չի բացառել, որ դրա համար կօգտագործվեն ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։