ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվեցին 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Այսպիսով, ոչ աշխատանքային օրեր կլինեն 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Ամանորյա տոներին ՀՀ քաղաքացիները կհանգստանան 12 օր, իսկ 2015 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: