Իրանցիների ու թալիբների միջեւ սահմանային մարտեր են
International newsԻրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի հյուսիսում գտնվող Խիրմանդ շրջանի նահանգապետ Մեյսամ Բարազանդեն հայտնել է շրջանի սահմանին իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ բախման մասին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Բարազանդեն IRNA-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հարավարeuելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի Խիրմանդ շրջանի Շագալաք շրջանում բախում է սկսվել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի եւ թալիբների միջեւ։
Նրա խոսքով՝ իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ բախումը շարունակվում է։
Պատասխանելով բախումից տուժածների մասին հարցին՝ Իրանի նահանգապետը նշել է, որ այս հարցը հետաքննության փուլում է։