Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
International news«Ռոսնանո»-ի նախկին ղեկավար և նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ «Գիլեն-Բարեի համախտանիշ» ախտորոշմամբ։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում։
«Ես հոսպիտալացվել եմ եվրոպական կլինիկաներից մեկում՝ «Գիլեն-Բարեի համախտանիշ» ախտորոշմամբ։ Վիճակը` միջին ծանրության, կայուն»,- ասել է Չուբայսը Սոբչակին տված մեկնաբանությունում։
Չուբայսի կինը` Ավդոտյա Սմիրնովան, հայտնել է, որ նրա վիճակն անկայուն է։
Մարտի 23-ին Չուբայսին նկատել են Ստամբուլում՝ բանկոմատի մոտ։ «Կոմերսանտ» հրատարակությունը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված է նախկին պաշտոնյային նման մի մարդ։ Այդ օրը ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չուբայսը լքել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկրից։ Ավելի ուշ նրան իբր նկատել էին Ստամբուլի ռեստորաններից մեկում՝ ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի կնոջ՝ դերասանուհի Պաուլինա Անդրեևայի ընկերակցությամբ։
ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Չուբայսը Թուրքիայից թռել է Եվրոպա և կարող է գտնվել Իտալիայում։