ԱՄՆ-ն ևս մեկ հատուկ չվերթ է իրականացրել Մալայզիա՝ Փելոսիի հնարավոր այցին ընդառաջ
International newsԱՄՆ կառավարական հերթական ինքնաթիռը Մալայզիա է մեկնել Իլինոյս նահանգի Սքոթ ամերիկյան ռազմաօդային բազայից, գրում է Global Times թերթը։
Հրատարակության համաձայն՝ ինքնաթիռը կարող է օգտագործվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի թռիչքին ուղեկցելու կամ նրա հատուկ չվերթը փոխարինելու համար։
«Միացյալ Նահանգների կառավարության կողմից վարձակալված ինքնաթիռը Մալազիա է ժամանել Սքոթ ռազմաօդային բազայից՝ Ճապոնիայով: Վերլուծաբաններն ասում են, որ այս քայլը կարող է օգտագործվել՝ որպես առաքելություն ուղեկցելու Փելոսիի Թայվան այցի ընթացքում կամ կարող է ուղղված լինել Փելոսիի նախկին ինքնաթիռը փոխարինելուն:»,֊ասվում է հաղորդագրության մեջ։