Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի է մուտք գործել 21 չինական ինքնաթիռ
International newsԹայվանի ՀՕՊ ճանաչման գոտի է մուտք գործել չինական բանակի 21 ռազմական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Թայվանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, որ պատրաստել է արտակարգ իրավիճակների պլան և պատրաստ է արձագանքել հնարավոր անցանկալի սցենարներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պաշտպանության գերատեսչությունից վստահեցրել են, որ իրենք տեղյակ են, թե ինչ է կատարվում սահմանների մոտ և «ազգային անվտանգությունը պաշտպանելու համար համապատասխան ռազմական ուժեր կուղարկեն»։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Չինաստանի Թայվանի շրջան՝ չնայած չինական կողմի զգուշացումներին։
Նշվել էր, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է: