ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում իր քաղաքացիներին հորդորել է խուսափել որոշ վայրերից
International newsՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։
Խոսքը վերաբերում է այն վայրերին, որոնց վերաբերյալ օգոստոսի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր էր ստացել։ Դրանք են՝ «Զվարթնոց օդանավակայան»-ը, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերը։
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:
ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական մամուլին, խուսափել մարդաշատ վայրերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատող միջավայրից։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում, մետրոպոլիտենում և քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։