Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հունաստանին «կանխարգելիչ գործողություններով»
International newsԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել է Հունաստանին «կանխարգելիչ գործողություններ» ձեռնարկել, եթե Աթենքը չկատարի արևելյան Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման պահանջները։ Այս մասին հայտնում է «Keep Talking, Greece» հրատարակությունը։
«Մեր քթի առաջ զենք տեղադրելը վտանգ չի՞ ներկայացնում մեր երկրի համար։ Դա ձեզ ինքնապաշտպանության իրավունք չի՞ տալիս», - հրապարակումը մեջբերում է նախարարի խոսքերը։
Աքարը մեղադրել է Հունաստանին Անկարայի դեմ «ագրեսիվ հռետորաբանության» մեջ՝ ասելով, որ նրա պաշտպանական բյուջեի հնգապատկումը վկայում է այն մասին, որ երկիրը «ինչ-որ բան է ծրագրում» Թուրքիայի դեմ։
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, Հունաստանն անում է «ամեն ինչ», որպեսզի կանխի Թուրքիային զենքի և ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ամերիկյան F-16 կործանիչների և գերմանական սուզանավերի վաճառքը։
Նա նաև մեղադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին «ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողություններ օգտագործելու» մեջ՝ փչացնելով «պոտենցիալ դրական մթնոլորտը, որը կարող է ստեղծվել երկու երկրների միջև»։